Հայաստանի համար IPAP ծրագրի գլխավոր կետերից է հետախուզական տվյալների արդյունավետ փոխանակումը

12.07.2007, 18:44
Հայաստանի համար IPAP ծրագրի գլխավոր կետերից է հետախուզական տվյալների արդյունավետ փոխանակումը
Հայաստանի համար IPAP ծրագրի գլխավոր կետերից է հետախուզական տվյալների արդյունավետ փոխանակումը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. IPAP ծրագրի Հայաստանի համար գլխավոր կետերից մեկը հետախուզական տվյալների արդյունավետ փոխանակումն է։ Այս մասին հինգշաբթի Երևանում ՝ «Ահաբեկչության դեմ պայքարում պատրաստվածության ապահովում» միջազգային գիտաժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Զավեն Նանյանը ։

«IPAP ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման հետ կապված միջոցառումների մշակման ուղղությամբ»,- ասեց նա։

Նրա խոսքերով, Հայաստանի տարածքով այլ երկրներ տեղեկատվություն է փոխանակվում ինչպես  ահաբեկչության սպառնալիքի, այնպեսլ էլ տարաբնույթ ահաբեկչական կառույցների անդամների թափանցման հետ կապված ։

«Երբեք չի կարելի բացառել, որ որևէ պետություն, մասնավորապես, ճանապարհների խաչմերուկում գտնվող որևէ երկիր, չի դառնա փոխանցիկ տարածք, չնայած Հայաստանում այսօրվա դրությամբ նման դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց նա։

Նանյանը հավելեց, որ Հայաստանը վերոնշյալ խնդիրներում սերտորեն համագործակցում է ահաբեկիչների և նրանց ֆինանսավորող անձանց մասին տեղեկություններ տրամադրող բոլոր կառույցների հետ։

«Երկրում գործող իրավական դաշտի շնորհիվ ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ է դառնում, քան կարելի էր ենթադրել»,- պարզաբանեց նա։

Վարչության պետը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուց բացի, Հայաստանը սերտորեն գործակցում է նաև ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված այլ կառույցների, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների հակատեռորիստական կենտրոնի հետ։

«Հայաստանն այս հարցում հետևում է իր կողմից ստորագրված բոլոր այն համաձայնագրերին և հռչակագրերին, որոնք ահաբեկչության դեմ պայքարը ուղղորդում են արդյունավետ հունով»,- ասաց նա։

Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությունը ամրագրված է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործակցության (IPAP) և «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրերով։ 

IPAP-ի իրագործումը Հայաստանում երկու փուլից է բաղկացած և նախատեսված է եկու տարվա համար։ Այս ծրագիրը Հայաստանում իրականացվում է անցած տարվա հունվարից։ --0—