Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Հայաստանի հարավում մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավոր են

12.07.2007, 15:30
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Հայաստանի հարավում մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարավում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի վրա, նախօրեին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել  է մեկ մարդ, երկուսը վիրավոր են։

 

Ինչպես հինգշաբթի «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի փրկարարական ծառայությունից, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում, դեռևս չպարզված հանգամանքներում, «Վազ-2107» մակնիշի 21 ՏՍ 661 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Մեղրի գետը։

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուդևոր՝ Քաջարանի բնակիչ, 1963 թ. ծնված Վաղինակ Հակոբյանը տեղում մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց։

 

Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով Մեղրի գետից դուրս են բերվել ավտոմեքենան և Վ. Հակոբյանի դին։  Վթարի պատճառներն ու մանրամասները պարզվում են։ --0—