«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է անցկացնել ղարաբաղյան խնդրին նվիրված խորհրդարանական լսումներ

11.07.2007, 16:39

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ-ում լսումներ անցկացնել՝ նվիրված  ղարաբաղյան խնդրին։

«Հաշվի առնելով ղարաբաղյան խնդրի շուրջ մշտապես հնչող հայտարարությունները՝ նպատակահարմար ենք համարում լսումներ անցկացնել», - չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նա հայտնեց, որ իրենց խմբակցությունը հանդես է եկել խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ երկու լսումների նախաձեռնությամբ՝ նվիրված ղարաբաղյան խնդրին և Իրանի շուրջ լարվածության սրմանը։

Պատգամավորի խոսքերով, իրենց խմբակցությունն արդեն դիմել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանին՝ լսումներ կազմակերպելու առաջարկությամբ։

Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին լսումները տեղի են ունեցել ՀՀ ԱԺ-ում 2005թ. մարտի 29-ին և բաց են եղել մամուլի համար։ --0—