2007-ին Կոնգրեսը իր մասնաճյուղերն է բացելու Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում

10.07.2007, 18:38
2007-ին  Կոնգրեսը իր մասնաճյուղերն է բացելու Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում
2007-ին  Կոնգրեսը իր մասնաճյուղերն է բացելու Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում

2007-ի ընթացքում Համաշխարհային հայկական կոնգրեսը   Հայաստանի մարզերում  և ԼՂՀ-ում իր մասնաճյուղերն է բացելու, ինչպես նաև ինտերնետ կապ է հաստատելու արտերկրում գտնվող երիտասարդական կազմակերպությունների հետ։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց Կոնգրեսի  նախագահ Արա Աբրահամյանը՝ ընդհանրացնելով «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի արդյունքները։.

Նա նշեց, որ այսօր Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող երիտասարդության խնդիրները բավականին սուր բնույթ ունեն։

«Խորհրդաժողովի ընթացքում մենք քննարկեցինք գյուղական բնակչության շրջանում ապագայի նկատմամբ հավատի ամրապնդման խնդիրը, ինչպես նաև կառավարության կողմից բնակչության պահանջներից բխող գյուղական աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր» ,- շեշտեց նա։

Բացի այդ, Աբրահամյանի խոսքերով, որոշ հայկական բնակավայրեր զուրկ են կենսական և կրթական տարրական պայմաններից։

«Մենք որոշեցինք փորձել համատեղ ջանքերով լուծել գոնե այն խնդիրները, որոնք ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջում»,- ասեց նա։

Երևանում հուլիսի 9-11 կայացած միջազգային համահայկական երիտասարդական խորհրդաժողովը կազմակերպել էր Համաշխարհային հայկական կոնգրեսը  Հայերի համաշխարհային միության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցել են 25 երկրներից 300 ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից, Էստոնիայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Քուվեյթից, Հորդանանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և ԱՄՆ-ից։--0—