ՇՏԱՊ։ Երևանի կառավարական շենքի աշխատակիցները էվակուացվել են՝ ռումբի առկայության ահազանգի պատճառով

10.07.2007, 15:39
ՇՏԱՊ։ Երևանի կառավարական շենքի աշխատակիցները էվակուացվել են՝ ռումբի առկայության ահազանգի պատճառով

Երևանի կենտրոնում գտնվող երրորդ կառավարական շենքի աշխատակիցները էվակուացվել են՝ շենքում իբր տեղադրված ռումբի պատճառով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին Հանրապետական փրկարարական ծառայությունից, տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժ. 14։13-ին։

 «Ներկա պահին շենքի բոլոր աշխատակիցները էվակուացված են»,- հայտնել է աղբյուրը։

Ոստիկանության մամուլի կենտրոնում գործակալության թղթակցին հայտնեցին, որ Ոստիկանության աշխատակիցները տեղում իրականացնում են օպերատիվ միջոցառումներ։

Թիվ 3 կառավարական շենքում են տեղակայված Գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։--0—