Վրացի անչափահասը հոսպիտալացվել է Հայաստանում՝ ալկոհոլային թունավորումով
10.07.2007,
15:06
Վրացի անչափահասը հոսպիտալացվել է Հայաստանում՝ ալկոհոլային թունավորումով
16-ամյա Տ. Վարշամիձեն Թբիլիսիից նախօրեին տեղափոխվել էր Եղեգնաձորի հիվանդանոց՝ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հանրապետական Փրկարարական ծառայությունից։
Պատանին հանգստանում էր տեղի տարածաշրջանային երիտասարդական «Սիրանույշ» ճամբարում։
Փրկարարական ծառայության տեղեկության համաձայն, հոսպիտալացումից մի քանի ժամ անց Վարշամիձեի առողջական վիճակը լավացել է։ Նույն երեկոյան նա վերադարձել է ճամբար։ --0—

