Եվրոմիության առաքելությունը կգնահատի Հայաստանը՝ որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր

10.07.2007, 14:56
Եվրոմիության առաքելությունը կգնահատի Հայաստանը՝ որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր
Եվրոմիության առաքելությունը կգնահատի Հայաստանը՝ որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր

Եվրոմիության առաքելությունը  կգնահատի Հայաստանը՝ որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր։ Այս մասին երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրահանձնաժողովի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լայզենբերգերը (Raul de Leizenberger)։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար, և դրա ապացույցներից մեկը ԵՄ գնահատող առաքելության այցի պայմանավորվածությունն է, որը կորոշի Հայաստանին՝ շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տալու հարցը։

«Սա գործընթաց է, որը օգուտ կբերի Հայաստանին, քանի որ այն կարձանագրի, որ  տնտեսական լավ աշխատանք է արվել կամ կորոշի հետագա քայլերը», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, Եվրոմիությունը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից, քանի որ երկրի իշխանությունները կառուցողական են և բաց՝  փոխգործողությունների համար։

Նախկինում Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար, Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության առևտրի, տնտեսական և իրավական հարցերով ենթահանձնաժողովի համանախագահ Տիգրան Դավթյանը հայտնել էր, որ մինչև 2007 թ. վերջ Հայաստանը ծրագրում է ավարտել շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ ստանալու գործընթացը։

Ինչպես վկայում են Heritage Foundation-ի մասնագետների անցկացրած հետազոտությունների տվյալները, հայկական տնտեսության անկախության մակարդակը գնահատվում է 69,4%՝ ըստ 100% աստիաճանակարգի։--0—