Ֆրանսիան մեկուկես տարի Հայաստանում կներկայացնի Եվրոմիության քաղաքականությունը

10.07.2007, 14:04
Ֆրանսիան մեկուկես տարի Հայաստանում կներկայացնի Եվրոմիության քաղաքականությունը
Ֆրանսիան մեկուկես տարի Հայաստանում կներկայացնի Եվրոմիության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/։ Ֆրանսիան մեկուկես տարի կներկայացնի Եվրոմիության քաղաքականությունը Հայաստանում։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը։

 «Քանի որ Հայաստանում չկան Պորտուգալիայի և Սլովենիայի դեսպանատներ, որոնք հերթագայության հիմունքով մեկ տարի նախագահելու են ԵՄ-ում, այդ կառույցի արտաքին քաղաքականության և ընդհանուր անվտանգության հարցերը ներկայացնող երկրի դերը 2008թ. հուլիսին ստանում է Ֆրանսիան», - ասաց նա։

Դեսպանի խոսքերով, Ֆրանսիայի դեսպանատունը հայ հանրությանը և իշխանություններին կտեղեկացնի տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող՝ Եվրոմիության որոշումների և հայտարարությունների մասին։

«Մենք գիտակցում ենք, որ այժմ Հայաստանի համար շատ կարևոր շրջան է Եվրամիության հետ հարաբերություններում, հատկապես, եվրոհարևանության ծրագրի համատեքստում», - ավելացրեց նա։

Սմեսսովը նաև հայտնեց, որ Եվրոհանձնաժողովի պատվիրակությունը աջակցություն կցուցաբերի հարցերին, որոնք վերաբերում են առևտրին, գյուղատնտեսությանը և բնապահպանությանը։ --0—