Աշխարհի պետությունների կառավարությունները վաղ թե ուշ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը

Աշխարհի պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի, կառավարությունները վաղ թե ուշ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին երկուշաբթի, «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը» միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը։
«Դա պետք է տեղի ունենա հանուն մարդկության անվտանգ և արդար ապագայի», - համարում է նա։
Հակոբյանը նշեց, որ ամբողջ աշխարհի հայերի խնդիրն այն է, որ չձգձգեն այս խնդրի լուծումը և պատասխան տան արդարության հաղթանակի համար։
«Երիտասարդ սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր երկրում գործող երիտասարդական կազմակերպությունների միջոցով պետք է իր ջանքերն ուղղի հայոց շահերի պաշտպանությանը, ազդեցություն գործի կառավարությունների և պառլամենտների վրա, հասնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը», - ընդգծեց նա։
Անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, պատգամավորը հայտարարեց, որ «Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նորմալ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ՝ բացառելով սպառնալիքները և թշնամական մթնոլորտը»։
Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է ХХ դարի առաջին ցեղասպանությունը։ Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մոտ մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքը և ցավագին է ընդունում Արևելքի կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է շատ երկրների կողմից, մասնավորապես՝ Լիտվայի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի ստորին պառլամենտի, ԱՄՆ նահանգների մեծամասնության, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի պառլամենտների, Շվեյցարիայի ազգային ժողովի, Կանադայի համայնքների պալատի պառլամենտի և Լեհաստանի սեյմայի կողմից։
Երևանում 2007թ. հուլիսի 9-11 անցկացվող միջազգային համաժողովը կազմակերպվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի /ՀՀԿ/ կողմից՝ ՀՀԿ-ին կից Երիտասարդական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 300 ներկայացուցիչներ 25 երկրներից, այդ թվում՝ Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրասատնից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Քուվեյթից, Հորդանանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և ԱՄՆ-ից։ --0--