Ռուսական կինոն կներկայացվի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում

06.07.2007, 17:29
Ռուսական կինոն  կներկայացվի  «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում

Ռուսական կինոն լայնորեն կներկայացվի Հայաստանում անցկացվելիք «Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան»  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Մեր փառատոնի գլխավոր իրադարձությունը կդառնա ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի այցը», - ասաց նա։ Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուս ռեժիսորը վարպետության դասեր կանցկացնի «Ոսկե ծիրան» փառատոնի մասնակիցների համար։ Բացի այդ,  նախատեսվում է նրա «Վտարում» ֆիլմի ցուցադրումը, որը հոգեբանական դրամա է, որտեղ խոսքը  գնում է  ամուսինների հարաբերությունների մասին։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են շվեդ դերասանուհի Մարիա Բոննևին և Կոնստանտին Լավրոնենկոն, որի դեբյուտը եղել է Զվյագինևի «Վերադարձ» ֆիլմում։

Դերասան Կոնստանտին Լավրոնենկոն ճանաչվել է  տղամարդու լավագույն դերակատար, սեպտեմբերի 8- 9-ը տեղի ունեցող Կաննի 6-րդ կինոփառատոնի շրջանակներում։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավարը  տեղեկացրեց նաև, որ փառատոնի մրցույթային  ծրագրում ներառված են բազմաթիվ ռուսական ֆիլմեր, մասնավորապես, հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի  «Կյանքի եղերգությունը» և «Ալեքսանդրան» ֆիլմերը։

Հարությունյանը նաև ավելացրեց, որ այս տարի «Ոսկե ծիրանին» ռուսական ֆիլմերի ներկայացման գործում ակտիվ դեր է խաղում Երևանում «Մասկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարարական կենտրոնը։

«Այս տարի «Մոսկվայի տունը» կկազմակերպի լավագույն ռուսական ֆիլմերի ցուցադրումը, որոնք ներկայացվել են չորս տարի շարունակ ցուցադրվել են «Ոսկե ծիրանի», - ասաց նա։

«Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում 2007 թ.- հւոլիսի 9-ից 14-ը։

«Ոսկե ծիրան 2007» կինոփառատոնի անցկացման համար պետության միջոցներից տրամադրվել է մոտ 50 միլիոն դրամ (մոտ՝ 145 հազ. դոլար)։

«Ոսկե ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել Երևանում 2004 թ.-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Այժմ փառատոնը համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը, որը բարձր գնահատականի է արժանացել համաշխարհային կինոմատոգրաֆի հռչակավոր ներկայացուցիչների կողմից։--0—