Թուրքիայում մոտ ապագայում հնարավոր է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

06.07.2007, 14:35
Թուրքիայում մոտ ապագայում հնարավոր է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայում մոտ ապագայում հնարավոր է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Մոտ ապագայում հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին՝ ուրբաթ Երևանում այսպիսի կարծիք  հայտնեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ով ելույթ էր ունենում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում։

 Նա վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում այդ ճանաչումը հնարավոր է։

Կիրակոսյանի խոսքերով, դրա համար անհրաժեշտ է, որ թուրք հասարակությունը կարողանա համապատասխանության հասնել այն իրական և հիմնարար պահանջների հետ, որոնք նրա առջև դրել է Եվրոմիությունը։

Նա ընդգծեց, որ եթե թուրք հասարակությունը բարձրանա նման եվրոպական մակարդակի, նա կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը»։

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ փոխնախարարը նշեց, որ վերջին 5-10 տարիների ընթացքում զգալի են թուրք հասարակության մեջ կատարվող փոփոխությունները։

 «Եթե նախկինում արգելված էր անգամ խոսել Հայոց ցեղասպանության մասին, ապա այսօր երկրում այդ թեմայով համաժողովներ են անցկացվում, իսկ գրախանութներում կարելի է ձեռք բերել հայ պատմաբանների տեսակետը ներկայացնող գրքեր», - ասաց նա։

1915թ. Հայոց ցեղասպանությունը համարվում է XX դարի առաջին ցեղասպանությունը, որը կազմակերպել և ամբողջովին իրագործել էր երիտթուրքերի կառավարությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շատ երկրներ, մասնավորապես, Լիտվան, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանականները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0—