Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Սահմանադրության оրվա կապակցությամբ

05.07.2007, 15:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Սահմանադրության оրվա կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Սահմանադրության оրվա կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական օրհնություն և շնորհավորանքներ է հղել Հայաստանի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին՝ Սահմանադրության օրվա առթիվ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, ուղերձում նշվում է հիմնարար  սահմանադրական արժեքների և սկզբունքների կարևորությունը, որոնց շնորհիվ վերահաստատվեց հայկական պետականությունը և որոնցով ղեկավարվելով՝ հայ ժողովուրդը պետք է կյանքի կոչի ուժեղ և բարեկեցիկ հայրենիքի կառուցման իր ճշմարիտ հավատը։

"Թող Աստված օրհնի մեր ժողովրդի՝ երկրի առաջընթացին, նոր կյանքի ստեղծմանը և  նրա բոլոր հույսերի և սպասումների իրագործմանն ուղղված ջանքերը»,-ասվում է ուղերձում։

Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։--0--