Տարածաշրջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը քննարկել են Ամենայն հայոց կաթողիկոսը և ԵԽԽՎ ղեկավարը

05.07.2007, 15:05
Տարածաշրջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը քննարկել են Ամենայն հայոց կաթողիկոսը և ԵԽԽՎ ղեկավարը
Տարածաշրջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը քննարկել են Ամենայն հայոց կաթողիկոսը և ԵԽԽՎ ղեկավարը

Տարածաշրջանում հայկական մշակութային կոթողների ոչնչացման հարցն են քննարկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Եվոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հայկական մշակութային կոթողների ոչնչացման սպառնալիքին առնչվող հարցերը։

1998 թ-ից Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության արդյունքում Հին Ջուղայի (Նախիջևան, Ադրբեջան) հին հայկական գերեզմանոցն այլևս գոյություն չունի և վերածվել է ադրբեջանական ռազմական զորանոցի։ Հին Ջուղայի  գերեզմանոցում, Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ, ոչնչացվել է հինգ հազար տապանաքար՝ մի պարզ նպատակով՝ վերացնել մի ողջ ժողովրդի՝ այնտեղ բնակված լինելու հետքերը։

ՀԱԵ առաջնորդը և ԵԽԽՎ նախագահը անդրադարձել են նաև հարևան երկրներում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին։

Վան դեր Լինդենն իր գոհունակությունն է հայտնել կաթողիկոսին՝ շրջակա միջավայրի պահպանման խնդրում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ձեռնարկվող շարունակական ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, ինչով պայմանավորված է Արցախի հայերի ազատ և ապահով կյանքը։

Սա Վան դեր Լինդենի երկրորդ այցն է Մայր աթոռ սուրբ Էջմիածին։ Առաջին այցը տեղի է ունեցել 2005 թ. օգոստոսին։–0--