Հայաստանի բնակչության 15 %-ը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3, /Նովոստի Արմենիա/.Հայաստանի բնակչության 15 %-ը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը:
«Աշխատանքային միգրացիան շարունակում է վճռորոշը մնալ միգրացիոն հոսքերի ընդհանուր պատկերի ձևավորման մեջ»,- ասաց նա: Եգանյանը նկատեց, որ մասնավոր տրանսֆերտները երկնիշ տնտեսական աճի ապահովման գործոններից են:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է տրանսֆերտներն ուղղորդել տնտեսության իրական հատվածի վրա, իսկ առայժմ միջոցների 90 %-ը ուղղորդվում է սպառմանը և մուլտիպլիկացիոն արդյունք ձեռք չի ստանում: Այդ առիթով Եգանյանը նկատեց, որ միգրացիայի ոլորտում միասնական պետական քաղաքականություն վարելը դարձել է օրախնդիր հարց:
«Քաղաքականությունը պետք է իր մեջ ներառի ինչպես աշխատանքային միգրացիայի, այնպես էլ տարբեր պատճառներով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի խնդիրներ», նշեց Միգրացիայի գործակալության ղեկավարը:
Եգանյանը հայտնեց, որ նպատակներից ելնելով Եվրախորհուրդը ծրագիր է իրականացնում` Բրիտանական խորհրդի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և միգրացիոն գործակալության հետ համատեղ:
Այդ ծրագրի շրջանակներում հայ քաղաքացիների վերադարձը խրախուսելու նպատակով մասնավորապես մշակված է backtoarmenia.com կայքը, որի միջոցով արտերկրում բնակվող քաղաքացին, կարող է պետական մարմիններին հղել իրեն անհանգստացնող հարցերը:
«Շատերը վերադառնալու ցանկություն ունեն, բայց անվստահությունը խանգարում է նրանց իրեգործել իրենց ցանկությունը, և նրանց նման հնարավորություն ընձեռելով, մենք նպաստում ենք մեր հայրենակիցների վերադարձին»,- ասաց Եգանյանը:
Ծրագրի մյուս բաղադրիչը տեղերում ներգաղթածներին օգնություն կազմակերպելն է և այն կառույցների ուժեղացումը, որոնք լուծում են միգրացիոն խնդիրներ:
Եգանյանի խոսքերով, հայկական օրենսդրությունը միգրացիայի ոլորտում անկատար է և փոփոխությունների ու լրացումների կարիք է զգում:
Տարբեր տվյալներով վերջին 15 տարում Հայաստանից արտագաղթել է շուրջ 15 մլն. մարդ: 80-ականների վերջի, 90-ականների սկզբի միգրացիոն հոսանքները բազմաքանակ էին և տարաբնույթ, բայց հետագայում դրանք ստացան ընգծված տնտեսական բնույթ:
Փորձագետները արտագաղթի հիմնական պատճառներից են համարում աշխատատեղերի պակասը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու բարդությունները:--0—

