ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ազգաբնակչության հետ նախարարության ղեկավարության հանդիպումների գրաֆիկը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների կողմից՝ զինծառայողների և քաղաքացիների` անձնական հարցերով ընդունելությունների գրաֆիկը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ընդունելությունները տեղի կունենան Հանրապետական զինկոմիսարիատում (Երևան, Մոսկովյան 5), ժամը 17։00-ից`ըստ հաստատված գրաֆիկի։
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը քաղաքացիների հետ կհանդիպի յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի,
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը` յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը քաղաքացիներին կընդունի յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա երեքշաբթի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը` յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ուրբաթ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Միրզաբեկյանը` յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա ուրբաթ օրերին:
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանը քաղաքացիներին կընդուների Երկրապահ Կամավորականների Միության շենքում՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը։
Ընդունելության համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հանրապետական զինկոմիսարիատի ընդհանուր բաժնում: --0--

