«Մշակույթների Երկխոսություն» փառատոնը համախմբում է տարբեր երկրների երիատասարդներին՚», ԱՊՀ Երկրների Երիտասարդների Խորհրդի ղեկավար
«Մշակույթների Երկխոսություն» փառատոնի անցկացումը կնպաստի տարբեր երկրների երիտասարդների համախմբմանը։ Այս մասին հայտնել է ԱՊՀ մասնակից երկրների Երիտասարդների հարցերով խորհրդի նախագահ, Բելոռուսիայի կրթության նախարարի տեղակալ Տատյանա Կովալյովան՝ Ծաղկաձորում՝ փառատոնի փակման արարողությունից առաջ։
«Փառատոնի ընթացքում երիտասարդները հարստացրեցին այլ երկրների մշակույթների մասին իրենց գիտելիքները ։ Կարևոր է նաև այն, որ նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին», - ասել է նա։ Կովալյովայի կարծիքով, փաոատոնի նպատակն է ստեղծել առանց պատերազմների աշխարհ ։
«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք այսպիսի փառատոնների անցկացմանը», - ավելացրել է նա։ Նրա խոսքերով, տարբեր երկրների երիատասարդները շատ նման են միմյանց։ «Փառատոնին մասնակցելը կօգնի երիտասարդներին՝ հետագայում իրենց հարմարավետ զգալ այլ երկրներում», - ասել է նա։
ԱՊՀ մասնակից երկրների Երիտասարդների հարցերով խորհրդի ղեկավարությունը որպես պատվավոր հյուր էր հրավիրվել «Մշակույթների երկխոսություն» փառատոնի փակմանը։ Փառատոնը տեղի է ունեցել Ծաղկաձորում հունիսի 25-ից հուլիսի 2-ը։
«Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» Եվրոպական շարժման շրջանակներում անցկացվող «Մշակույթների երկխոսություն» փառատոնի կազմակերպիչն է «Համահայկական միջազգային երիտասադական հիմնադրամը» և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Փառատոնի անցկացման համար պետբյուջեից տրամադրվել էր 13 միլիոն դրամ (մոտավորապես 38 հազ. ԱՄՆ դոլար).--0--