ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Արժանապատվության երթի» մասնակիցներն ավարտեցին ակցիան Սբ․Աննա եկեղեցու մոտ, որտեղ խարույկ վառեցին և հայտնեցին իրենց հետագա քայլերի մասին։
Загружается новость ... "Лево"
«Մի բան հաստատ է՝ Նիկոլը գնալու է, բլորը բացի իրենից դա գիտեն: Երբեմն մարդիկ ասում են՝ վճռական գործողություն արեք: Հաշվի առեք, որ վճռական գործողությունն այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինելու է մի կողմում, Նիկոլը՝ մյուս կողմում»,- ասաց ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Կազմակերպիչները կոչ արեցին բոլոր քաղաքացիներին միանալ ընդդիմության հանրահավաքներին ու ակցիաներին, որոնք կշարունակվեն ամեն օր, մինչ Փաշինյանի հրաժարականը: Հաջորդ երթը կսկսվի երեքշաբթի՝ ժամը 17: 00-ին, Սասունսկի Դավթի արձանի մոտից:-0-