Արարատ Միրզոյանն Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը

10.04.2025, 20:54
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը
Արարատ Միրզոյանն Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովսոստի–Արմենիա/․ Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նաև հայտնել է, որ քննարկումը կհեռարձակվի ուղից եթերում։

Նշենք, որ Միրզոյանն ապրիլի 11–12–ը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: