629.62
6.95
520.69
+16
Եղանակը Երևանում
Հայ

ANCA–ն պահանջում է, որպեսզի ամերիկյան հրատարակությունները ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության ժխտումը քարոզելու համար

20:43
03 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ցեղասպանությունների դեմ և մարդու իրավունքների համար պայքարող 14 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան, որը գլխավորում է Ամերիկայի հայկական համագումարը (Armenian National Committee of America - ANCA), պահանջում է, որպեսզի The Wall Street Journal, The Chicago Tribune, and The Philadelphia Inquirer հեղինակավոր հրատարակությունները ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության փաստը ժխտող գովազդային հոդվածներ հրապարակելու համար։

Նամակի հեղինակները պահանջում են, որպեսզի հրատարակությունները պաշտոնապես ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանությունից տուժածներից և նրանց ժառանգներից, փոխեն գովազդային քաղաքականությունը, որպեսզի հետագայում բացառվի ատելություն և ցեղասպանության ժխտում քարոզող գովազդային հայտարարությունների հրապարակումը։ Նրանք նաև պահանջում են հանդիպել թերթերի գովազդային բաժինների ղեկավարության հետ։

Նամակի հեղինակները նաև նշում են, որ գովազդի համար վճարել է «Թուրքական հարթակ» կազմակերպությունը, որի նպատակն է  բիլբորդների և թերթերի գովազդների միջոցով խեղաթյուրել Թուրքիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։

Ավելի վաղ ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ևս մեղադրել է The Wall Street Journal–ին գովազդային հոդվածի հրապարակման մեջ, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։

Քիմ Քարդաշյանը մեղադրել է Wall Street Journal–ին Հայոց ցեղասպանության ժխտումը քարոզելու համար>>

Ստամբուլում հիմնադրված «Թուրքական հարթակը» ապրիլի 20–ից սկսեց ԱՄՆ–ի տարածքում հրապարակել բլից–գովազդներ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Կազմակերպությունը միլիոններ էր ծախսում թերթերում, առցանց հրատարակություններում և բիլբորդներում լայնաֆորմատ գովազդի համար։ Որոշ թերթեր, այդ թվում` San Jose Mercury News–ը, ներողություն են խնդրել և խոստացել վերանայել գովազդային քաղաքականությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
27 Ապրիլի 2021
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը (ՖՈՏՈ)
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը.ՖՈՏՈ
14:58
26 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
10:15
25 Ապրիլի 2021
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
00:50
25 Ապրիլի 2021
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
14:20
24 Ապրիլի 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
14:54
23 Ապրիլի 2021
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
17:53
16 Ապրիլի 2021
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
18:59
14 Ապրիլի 2021
Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին. ՎԻԴԵՈ