411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կապույտ փայտե ձիու տարին Հայաստանի համար հնարավորությունների և իմաստուն դիվանագիտության տարի կլինի. աստղաբան

14:48
25 Դեկտեմբերի 2013

Բոլոր ժամանակներում մարդկանց մի հարց է հետաքրքրել` ի՞նչ է իրենց համար նախապատրաստում գալիք տարին. Եվ Նոր Տարվա նախաշեմին այս թեման առավել արդիական է դառնում։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, չնայած աստղագիտական կանխատեսումների նկատմամբ թերահավատությանը, մարդիկ, ամեն դեպքում, որոշակի հետաքրքրություն են դրսևորում և ուշադիր հետևում են «ամենագետ աստղերի խորհուրդներին»։

Երբեմնի մոռացության մատնված գիտությունը (իսկ ոմանց համար` կեղծ գիտությունը) այսօր կրկին հանրաճանաչ է դառնում։ Համենայն դեպս, աստղագիտական կանխատեսումները որոշակի հետաքրքրություն են առաջացնում, և Ամանորի նախաշեմին «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը փորձել է աստղաբան և էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանից կանխատեսում ստանալ գալիք 2014 թ.–ին մեր երկրի ապագայի մասին։

Յուպիտեր` դիվանագիտության հովանավոր

Ըստ չինական հորոսկոպի` գալիք 2014 թվականը կապույտ փայտե ձիու տարի է, այն անցնելու է տղամարդկային «յան» էներգիայի ազդեցության ներքո։ Աստղաբանները պնդում են, որ 2014 թ.–ի հովանավորը Յուպիտեր մոլորակն է։

Յուպիտերը Զևսի հռոմեական նմանակն է, որն ասոցացվում է իշխանության և քաղաքական փոփոխությունների հետ։ Բացի այդ, աստղագետի կարծիքով` Յուպիտերը բարեհաճ է քաղաքական գործիչների և դիվանագետների նկատմամբ։

Ինչպես կարծում է Հովհաննիսյանը, աստղաբանական և էզոթերիկ կանխատեսումների համաձայն` գալիք տարվա ընթացքում քաղաքական կյանքում առանձնահատուկ փոփոխություններ են սպասվում Աղեղնավորի (Իսպանիա և Հունգարիա) և Երկվորյակի (Եգիպտոս և Հայաստան) ազդեցության տակ գտնվող չորս երկրներին, քանի որ հենց այս երկու նշաններն են գտնվում Յուպիտերի ուժեղ ազդեցության տակ։

«2014 թ.–ը չափազանց հաջող կլինի Հայաստանի համար դիվանագիտական քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման հարցում։ Երկրի քաղաքական կանքում առավել բարենպաստ կլինի մինչև հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածը։ Հենց 2014 թ.–ին Հայաստանը հնարավորություն կունենա բարելավել իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որի հետ, հայտնի «Սաֆարովի գործի» հետ կապված հայտնի պատճառներով, մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները», – պարզաբանեց Հովհաննիսյանը։

Աստղաբանը նաև խորհուրդ է տալիս հետագայում մեծ ուշադրություն դարձնել Եգիպտոսի հետ Հայաստանի փոխհարաբերություններին, քանի որ երկու պետություններն էլ գտնվում են Երկվորյակի ազդեցության տակ և ընդհանուր շատ բան ունեն աստղագիտական իմաստով։

Ինչպես կարծում է Հովհաննիսյանը, Հայաստանը հնարավորություն կստանա նոր մակարդակի բարձրացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Ըստ նրա` 2014 թվականը կնպաստի Հայաստանի ներքին դիվանագիտական ներուժի բացահայտմանը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի, ինչպես նաև այն ժողովուրդների հետ հարաբերություններում, որոնց հետ մենք երկարատև փոխհարաբերություններ ունենք։

Աստղաբանը նաև չբացառեց, որ 2014 թվականին Հայաստանը բացառիկ հնարավորություն կունենա բացել հայ–թուրքական սահմանը, որը 1993 թ.–ից փակ է Թուրքիայի նախաձեռնությամբ։
Միաժամանակ նա զգուշացրեց, որ Յուպիտերի բարեհաճությունը կարող է այնքան էլ շռայլ չլինել, այն անգամ կարող է երկրին աղետ բերել, եթե դիվանագիտական ներուժը չօգտագործվի և չգտնվի առաջնորդ, ով կկարողանա իրականացնել լուրջ քաղաքական բարեփոխումներ։ 

«Հաջորդ տարի պետության յուրաքանչյուր քայլ պետք է մտածված և կշռադատված լինի, քանի որ հենց 2014 թվականին կձևավորվի հետագա «ճանապարհային քարտեզը» Հայաստանի զարգացման ողջ քաղաքական ուղու համար», – ավելացրեց Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ չի կարելի «նստել թախտին` սպասել բախտին», այլ հարկավոր է վստահ գործել։

Փոփոխությունների քամի. ԵՄ–Եվրասիական միություն

Հայ աստղագետը վստահեցրեց, որ Յուպիտերի «բարենորոգիչ» ազդեցությունը չի շրջանցի ինչպես գերտերություններին, այնպես էլ քաղաքական միություններին։ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոշոր քաղաքական միությունները, ինչպիսիք են` Եվրամիությունն ու ստեղծվող Եվրասիական միությունը, կարող են լուրջ վերափոխման ենթարկվել։

«Արդեն այսօր կարելի է նշել, որ օրինակ` Եվրամիության գաղափարը սպառել է իրեն, սակայն դա չի նշանակում, որ գործող կառույցը պետք է փլուզվի։ Ընդհակառակը, այն կարող է վերածվել տարբեր խմբավորումների։ Տարվա հիմնական միտումը կդառնա նոր միջպետական դաշինքի ստեղծումը, մասնավորապես` Լեհաստանի և Բալթյան երկրների մասնակցությամբ, որոնք վերջերս ցանկանում են դուրս գալ Եվրամիությունից», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` բացառված չէ նաև նախկին Հարավսլավիայի կազմում ներառված երկրների վերամիավորման գործընթացը, որոնց կարող է միանալ նաև Ռումինիան։
Իսպանիայի համար աստղագետը կանխատեսում է հակամարտությունների խորացում բասկերի և կատալոնացիների միջև։ Մեծ Բրիտանիային սպասվում են ներքաղաքական փոփոխություններ, սակայն ոչ այնքան էական, նրանք չեն ազդի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։

Խոսելով Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարների մասին` աստղաբանը կանխատեսեց լուրջ կառուցվածքային փոփոխություններ։
Հովհաննիսյանը, մասնավորապես, չբացառեց, որ Ռուսաստանի Դաշնությունը կսկսի ակտիվորեն համագործակցել Եվրոպայի նոր միավորման հետ` ի դեմ Լեհաստանի, Բալթյան երկրների և Ռումինիայի։

«Միաժամանակ Ռուսաստանը պետք է միշտ հիշի Սիբիրի նկատմամբ Չինաստանի ձգտումների մասին և իր քաղաքականությունն իրականացնի` հաշվի առնելով այդ փաստը», – ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես նշում է աստղաբանը, այսօրվա համաշխարհային քաղաքական մոդելը սպառել է իրեն և նորարարական հայացքի կարիք ունի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ