ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին խնդրել է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում
26.03.2025,
12:10
Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խնդրել է Թուրքիային աջակցել խաղաղությանը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խնդրել է Թուրքիային աջակցել խաղաղությանը Ուկրաինայում և Հարավային Կովկասում, նշվում է Պետդեպի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել է նաև համագործակցությունը անվտանգության և առևտրի ոլորտի առանցքային հարցերի շուրջ։
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Ռուբիոյի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։