ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է մարդու իրավունքների` 2018 թվականի զեկույցը:
Հայաստանին վերաբերող բաժնում, մասնավորապես, նշվում է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: Դա տեղի է ունեցել մի շարք անձանց ազատելուց հետո, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալ էին համարում:
Կորուստներ զինծառայողների շրջանում
Առանձին ընդգծվում են խաղաղ պայմաններում բանակում տեղ գտած մահերի դեպքերը: Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները հայտնել են 24 դեպքերի մասին, իսկ Պաշտպանության նախարարությունը` 34-ի մասին:
Մարտի 1-ի գործը
Թավշյա հեղափոխության ֆոնին իշխանություն գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերսկսել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի դատավարությունը:
Ղարաբաղ
Հայ–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածությունը պահպանվել է, թեև հոկտեմբերից դրա մակարդակը նվազել է` Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո։ Պարբերական գնդակոծումները դարձել են զինվորական և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորումների պատճառ։
Загружается новость ... "Лево"
Բռնության դեպքեր
Կասկածյալների հետ նրանց ձերբակալության, կալանավորման և հարցաքննության ժամանակ ոստիկանների կոպիտ վերաբերմունքը լուրջ խնդիր էր, հատկապես խաղաղ թավշյա հեղափոխության ժամանակ։ Կոպիտ վերաբերմունքն առկա է եղել ոստիկանական բաժիններում, որոնք, ի տարբերություն բանտերի և կալանքի տակ պահելու վայրերի, չեն գտնվում հանրային վերահսկողության տակ։
Փաստաբանները և օմբուդսմենի գրասենյակն արձանագրել են ցուցարարների և լրագրողների իրավունքների ենթադրվող խախտումների բազմաթիվ դեպքեր, այդ թվում` ոստիկանության աշխատողների կողմից ուժի կիրառման և ծեծի դեպքերի մասին։ Առողջապահության նախարարության տվյալներով, 127 քաղաքացիներ ապրիլի 13–ից 23–ն ընկած հատվածում դիմել են բուժօգնության։
Ինտերնետ ազատությունը
Հայաստանում առանձին անձինք և խմբեր կարող են, որպես կանոն, արտահայտել իրենց կարծիքը Համացանցում, այդ թվում` էլեկտրոնային փոստով։ Թավշյա հեղափոխության ընթացքում համազգային ցույցերի ժամանակ ինտերնետ սերվիսների աշխատանքի խափանումներ չեն գրանցվել։ Միաժամանակ բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանել են իրադարձություններն ուղիղ եթերով, իսկ բողոքի ակցիաների առաջնորդներն ու մասնակիցները, սոցիալական ցանցերը և ուղիղ եթերները` հասարակությանն անմիջականորեն դիմելու համար։
Ապրիլի 11–ին Factor.am Armlur.am YouTube ալիքներն արգելափակվել են 24 ժամով։ Որոշ ԶԼՄ–ները հայտնել են անհայտ աղբյուրներից տարվա ընթացքում իրականացված կիբերգրոհների մասին։
Կոռուպցիայի դեմ պայքարը
Օրենքը նախատեսում է քրեական պատիժ պաշտոնյաների կողմից իրականացվող կոռուպցիայի համար։ Այնուամենայնիվ, շարունակել են հաղորդումներ ստացվել համակարգային կոռուպցիայի մասին, այդ թվում` իշխանության բոլոր երեք ճյուղերում։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը հետաքննություններ է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում։ Հատուկ քննչական ծառայությունը բազմաթիվ քրեական գործեր է հարուցել նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների, ինչպես նաև պատգամավորների կողմից կոռուպցիայի պայքարի շրջանակում։
Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` շինարարությունում, լեռնահանքային արդյունաբերությունում, պետական կառավարման համակարգում, խորհրդարանում, դատական համակարգում համակարգային կոռուպցիայի մասին բազմաթիվ տեղեկություններ։ Եղել են նաև հաղորդումներ պետական միջոցների մսխման, պաշտոնյաների` կասկածելի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու վերաբերյալ։
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը
Զեկույցում նշվում են կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեպքեր, որոնք երբեմն պատշաճ կերպով չեն արձանագրվում ոստիկանության կողմից։ -0-