437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին

21:02
31 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, դեսպանին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ և նշել, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ ու կարևոր նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունը էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի հետ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու հարցում:

Загружается новость ... "Лево"

Դեսպան Թրեյսին ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսն իր հերթին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։

«Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,– ասել է նա։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին: Տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, ագրոբիզնեսի, ՓՄՁ խթանման ուղղություններով ընթացիկ ծրագրերի շուրջ, արծարծվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր, խոսվել է նաև երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը խթանող նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքից և վերահաստատել Միացյալ Նահանգների՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ հետ գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը Հայաստանի բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համատեքստում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին