592.47
6.55
500.82
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ կոնգրեսականները նամակով դիմելու են Թրամփին` կոչ անելով հանդիպել Փաշինյանի հետ. ANCA

12:18
24 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչով դիմելու համար, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի` ANCA–ի կայքը:

Համանախագահները մտադիր են նամակով դիմել ԱՄՆ նախագահին ՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, կազմակերպության անդամները հույս ունեն, որ ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ։

Նրանց կարծիքով, այդ հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկկողմ հարաբերությունների և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրման ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:

«Մենք ոգևորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով ևԿոնգրեսի մեր բարեկամներին ենք միանում երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացմանը»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն ներկայացրել է նաև 2 երկրների տնտեսական քաղաքականությանը վերաբերող իր հիմնական առաջնահերթ ուղղությունները։

Դրանք են` 140 մլն դոլարի դրամաշնորհ գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի զարգացման համար; հարկման համակարգի վերաբերյալ ժամանակակից պայմանագիր, որը կվերացնի կրկնակի հարկումը և ֆինանսական թափանցիկություն կապահովի; սոցիալական ապահովության համաձայնագիր՝ և ԱՄՆ-ում, և Հայաստանում աշխատող քաղաքացիների շահույթի պաշտպանության համար; շուրջօրյա կոմերցիոն և բեռնատար թռիչքներ Լոս Անջելեսից Հայաստան; արդեն գոյություն ունեցող առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ակտիվության աճ:

Загружается новость ... "Право"

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև տեղակալներ Գուս Բիրիլակիսը և Ադամ Շիֆը, իրենց հերթին, գործընկերներին հղած նամակում, մասնավորապես, նշել են, որ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում իր ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի խնդիրների լուծմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
«Անկասկած, նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև տնտեսական զարգացման, անվտանգության և ժողովրդավարության շեշտադրմամբ զրույցը մեծ կարևորություն է ներկայացնում մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության կայուն առանցքի ձևավորման տեսանկյունից»,- գործընկերներին հղած իրենց գրավոր ուղերձում նշել են կոմիտեի ղեկավարները:

ANCA-ն նաև հրապարակել է ԱՄՆ նախագահին հղած նամակի տեքստը, որում կոնգրեսականները նրան կոչ են անում ԱՄՆ-ում ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած խաղաղ ցույցերը մոդել կդառնան ժողովրդավարության ձգտող բոլոր ժողովուդների համար»,- նշված է նամակում:

Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև 2 երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով, նշելով, որ այդ հանդիպումները կօգնեն Հայաստանի ներգրավմանը միջազգային համակարգին և կնպաստեն երկկողմ առևտրային կապերի ամրապնդմանը: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
19 Նոյեմբերի 2020
Մարուքյանը հայտնել է ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը «ռեստարտ» անելու անհրաժեշտության մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Մարուքյանը հայտնել է ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը «ռեստարտ» անելու անհրաժեշտության մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
00:02
19 Նոյեմբերի 2020
Միայն այն բանի համար, որ մարդը հայ է․ Հայաստանի օմբուդսմենը ցույց է տվել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում տարեց հայ տղամարդուն (ՎԻԴԵՈ)
Այս արարքը ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների համակարգի անբաժան բաղադրիչ են․ ՄԻՊ․ ՎԻԴԵՈ
23:47
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
23:00
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
22:46
17 Նոյեմբերի 2020
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
15:43
17 Նոյեմբերի 2020
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
13:18
17 Նոյեմբերի 2020
Հայաստանի ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու ռազմական դրության վերացումը
Ռազմական դրության վերացումը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին
10:18
17 Նոյեմբերի 2020
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար

20:50
16 Նոյեմբերի 2020
Փաշինյանը պետք է դատարանի առջև կագնի և քրեական պատասխանատվության ենթարկվի․ նախկին օմբուդսմեն (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի Քրեական օրենսգրքով․ Լարիսա Ալավերդյան․ ՎԻԴԵՈ
20:35
16 Նոյեմբերի 2020
Հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով նիստը հետաձգվեց․ փաստաբան
18:06
16 Նոյեմբերի 2020
ԱԺ-ն կքննարկի Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին Սահմանադրական դատարան դիմելու հարցը (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում կքննարկվի Սահմանադրական դատարան բողոքարկելու հարցը` կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հետ
23:39
15 Նոյեմբերի 2020
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ