631.65
7.19
519.28
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Վաշինգտոնի լոբբիստական ընկերություններին հրաժարվել Ադրբեջանի իշխանությունների «արյունոտ փողերից»

12:25
22 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները կոչ են անում Վաշինգտոնի լոբբիստական ​​ընկերություններին հրաժարվել կոռումպացված ավտոկրատական ​​երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցելուց և ասում են, որ Նախագահ Իլհամ Ալիևը չի հարգում մարդու իրավունքները:

«Ալիևի ռեժիմը խթանելու փոխարեն, ով խոստացել է բնաջնջել քրիստոնյա հայերին «շների պես», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն «արյունոտ փողեր» վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն խիղճ կամ ամերիկյան հայրենասիրության զգացում»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալության կողմից ստացված՝ ԱՀՀ համանախագահներ Էնթոնի Պարսամյանի և Վան Գրիգորյանի հայտարարության մեջ:

Загружается новость ... "Лево"
Հայտարարության հեղինակները անբարոյական և անհիմն են համարել Ալիևի և Էրդողանի վարչակարգերից «արյունոտ փողեր» ընդունելը՝ Կոնգրեսի և վարչակազմի անդամների շրջանում ապատեղեկատվություն տարածելու համար:

«Բաքվի և Անկարայի այս բռնակալները ջիհադիստ ահաբեկիչներ են բերել (Արցախ - խմբ.) աշխարհին ցույց տալու համար, թե ինչ տեսք ունի ցեղասպանության փորձը 2020 թվականին», - շեշտել են ԱՀՀ համանախագահները:

Նրանք նշել են, որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Արցախի դպրոցներին, եկեղեցիներին, հիվանդանոցներին, քաղաքային ենթակառուցվածքներին և բնակավայրերին՝ օգտագործելով ծանր հրետանի և ժամանակակից գրոհային անօդաչու թռչող սարքեր:

ԱՀՀ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները և ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար մատնանշում են Ադրբեջանում այլախոհությունը ճնշելու, կառավարությանը քննադատող անձանց բանտարկելու և խոշտանգելու դեպքերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր վարկանիշում 180 երկրներից Ադրբեջանին մամուլի ազատության տեսանկյունից տվել է 168-րդ տեղը:

Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտն իր 2019 թվականի զեկույցում նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում սարսափելի վիճակը:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ