Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակ

13.12.2020, 14:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Ինչպես ասվում է կաթողիկոսի Facebook-յան էջում, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։-0-