Ալիևը մեղադրել է Հայաստանին ֆաշիզմի հերոսացման համար, Փաշինյանը կոշտ պատասխանել է (ՎԻԴԵՈ)
11.10.2019,
14:21
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե իբր Հայաստանում հերոսացվել է նացիզմը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակի նախաշեմին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ», նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների այդ քայլից, և այդ փաստը նույնիսկ տեղ է գտել ՌԴ ԱԳՆ զեկույցներից մեկում։
«Ես անպատեհ եմ համարում պատմությունը խեղաթյուրելու փորձերը, որոշակի լարվածություն մտցնելու այս կարևոր նիստում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախևառաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են», - ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կողմ է ցանկացած կառուցողական քայլ, ուղղված այն ժամանակների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը և դեմ է դրանց սուբյեկտիվ մեկնությանը։
«Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացիայի, երիտթուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության դեմ»,– ասել է Փաշինյանը։
Ինչպես նշել է վարչապետը, լինելով ռուսահպատակ սպա, Գարեգին Նժդեհը 1918 թվականին ղեկավարել է Հայ–թուրքական պատերազմի ճակատի բավականին կարևոր հատվածներից մեկը։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք գիտեինք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Մեծ թվով խորհրդային գործիչներ են մահացել այնտեղ։ Սոլժենիցինը Գուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ասել է վարչապետը։
Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (1886-1955 թթ.) ռազմաքաղաքական, պետական գործիչ է, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։ -0-