ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման
29.08.2024,
14:22
ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները:

