576.6
6.46
485.31
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԱԳ նախարարը ապացույցներ է ներկայացրել, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները

18:35
22 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «France 24» հեռուստաալիքի հետ զրոյցում պատասխանել է Ադրբեջանի կողմի հնչող մեղադրանքներին, իբրև հայկական կողմն է սկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը»,- նշել է Մնացականյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները:

«Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»,- ընգդծել է նախարարը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:43
15 Սեպտեմբերի 2020
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին
13:08
15 Սեպտեմբերի 2020
ՍԴ երեք նոր դատավորներն ընտրվեցին. ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները
ԱԺ-ն ընտրեց ՍԴ երեք նոր դատավորների. ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները
10:10
15 Սեպտեմբերի 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել առանց պայմանների բանակցությունները
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել առանց պայմանների բանակցությունները
20:41
10 Սեպտեմբերի 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան. ՎԻԴԵՈ
23:16
09 Սեպտեմբերի 2020
Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)
Դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. ՎԻԴԵՈ
21:43
09 Սեպտեմբերի 2020
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
19:37
08 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
21:57
04 Սեպտեմբերի 2020
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը (ՖՈՏՈ)
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը. ՖՈՏՈ
11:50
04 Սեպտեմբերի 2020
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի․ նա այսօր երդվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը
12:09
03 Սեպտեմբերի 2020
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
19:20
29 Օգոստոսի 2020
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
10:49
29 Օգոստոսի 2020
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է. թերթ
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է