641.11
7.02
522.59
-7
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

19:45
16 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ,  այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամաակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: 

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: 

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում»,- ասել է Փաշինյանը:

Ընդ որում նա նշեց, որ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: 

Այնպես որ, նրա խոսքով՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: 

«Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցնի, թե արդյ՞ք կա պատրաստություն հանձնել 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար՝ Փաշինյանը պատասխանել է որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի։

«Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, վարչապետն արձանագրել է, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման։

Նա հիշեցրել է, որ 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը:

«Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից»:,- ասել է Փաշինյանը։ -0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:59
30 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են պահպանել դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան գալիք տարում
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են պահպանել դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան գալիք տարում և կայունացնել իրավիճակն Արցախում
15:44
30 Դեկտեմբերի 2020
Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպում են ունեցել․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
11:49
30 Դեկտեմբերի 2020
ՀՀ գլխավոր դատախազը կայցելի Մոսկվա հունվարի 11-14-ը․ այցի նպատակը հայտնի է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-14-ը կայցելեն Մոսկվա
10:20
30 Դեկտեմբերի 2020
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին
ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից
18:13
29 Դեկտեմբերի 2020
ԲՀԿ-ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել․ Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԺ
Ավելի վաղ Լիլիթ Մակունցը հաստատել էր Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը
14:17
29 Դեկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
12:01
28 Դեկտեմբերի 2020
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ԶԼՄ
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
18:53
26 Դեկտեմբերի 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
17:05
26 Դեկտեմբերի 2020
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
20:41
24 Դեկտեմբերի 2020
Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
19:34
24 Դեկտեմբերի 2020
Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
17:38
24 Դեկտեմբերի 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ