Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն․ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ․ Պապիկյան

13.01.2026, 14:23
Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինության մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ
Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն․ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանական ծախսերի ավելացմանը և հայտնել, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել մրցավազքի մեջ։

«Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն։ Ես կխոսեմ մեր ծախսերի մասին։ Ինչպես նշեցի, վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է Զինված ուժերին հատկացվող դրամական միջոցների թիվը», - ասաց Պապիկյանը։ 

Նախարարը հայտնեց նաև, որ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները լուրջ ձեռքբերումներ են, և չի կարելի սրա հետ հաշվի չնստել։