579.01
6.51
487.67
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ռազմական գերազանցության պատրանքն այժմ հօդս է ցնդում. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

22:39
22 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

   

Загружается новость ... "Лево"

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդյոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:

«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ առաջնորդը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:41
10 Սեպտեմբերի 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան. ՎԻԴԵՈ
23:16
09 Սեպտեմբերի 2020
Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)
Դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. ՎԻԴԵՈ
21:43
09 Սեպտեմբերի 2020
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
19:37
08 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
21:57
04 Սեպտեմբերի 2020
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը (ՖՈՏՈ)
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը. ՖՈՏՈ
11:50
04 Սեպտեմբերի 2020
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի․ նա այսօր երդվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը
12:09
03 Սեպտեմբերի 2020
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
19:20
29 Օգոստոսի 2020
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
10:49
29 Օգոստոսի 2020
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է. թերթ
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է
16:45
28 Օգոստոսի 2020
Փաշինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
Փաշինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
16:33
28 Օգոստոսի 2020
Ծառուկյան. մեծ հանրահավաք և ստորագրահավաք ենք կազմակերպելու՝ ի պաշտպանություն ազգային արժեքների (ՎԻԴԵՈ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին. ՎԻԴԵՈ
21:40
25 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում Փաշինյանի ռեյտինգի վրա. մեդիափորձագետը`հավանական հրաժարականների մասին (ՎԻԴԵՈ)
Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում Փաշինյանի ռեյտինգի վրա. մեդիափորձագետը`հավանական հրաժարականների մասին. ՎԻԴԵՈ