596.72
6.6
503.22
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի գործողությունները հրամայական են դարձնում դրանք չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը. ԱԳ նախարարը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին

12:27
16 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ:

Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը:

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:16
21 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
15:46
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում. ՎԻԴԵՈ
14:33
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը (ՖՈՏՈ)
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը. ՖՈՏՈ
00:13
21 Նոյեմբերի 2020
«Փաշինյանը պետք է հեռանա». փաստաբանների պալատի նախագահը՝ քաղաքականության մեջ սխալների և արցախյան պատերազմի մասին
«Փաշինյանը պետք է հեռանա». փաստաբանների պալատի նախագահը՝ քաղաքականության մեջ սխալների, արցախյան պատերազմի և Թուրքիայի վտանգի մասին
00:02
21 Նոյեմբերի 2020
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին
17:15
20 Նոյեմբերի 2020
Որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն․ Տոնոյանը գնահատել է արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքը
ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատել է նաև իր աշխատանքը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում
15:24
20 Նոյեմբերի 2020
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
14:24
20 Նոյեմբերի 2020
Վանեցյանը РБК-ին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմության թեկնածուների ու Փաշինյանի վրա ճնշման մեթոդների մասին
Արթուր Վանեցյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա
12:46
20 Նոյեմբերի 2020
ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին. նշվում է փոխարինողի անունը
ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին. նշվում է փոխարինողի անունը
23:48
19 Նոյեմբերի 2020
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին
21:18
19 Նոյեմբերի 2020
Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված ՌԴ-ի դերն ու ջանքերը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
20:25
19 Նոյեմբերի 2020
Այվազյանը և Լավրովն ընդգծել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը շարունակելու պատրաստակամությունը
Տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ