Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում․ ընդդիմադիր պատգամավոր

07.04.2025, 14:09
Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները, կարծում է Տիգրան Աբրահամյանը
Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում․ ընդդիմադիր պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները, կարծում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։имею» Тигран Абрамян.

Նա նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ամենշաբաթյա խորհրդակցությունում լայն քննարկման է ենթարկել հայ-ադրբեջանական սահմանագծին առկա օպերատիվ իրադրությունը` հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, այդ թվում` ԱԹՍ-ների թռիչքների առումով: 

«Պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է դրել պատասխանատուների վրա` «օպերատիվորեն արձագանքելու ցանկացած սադրանքի»», – գրել է Աբրահամյանը Facebook-յան իր էջում։ 

Նրա խոսքով, Ադրբեջանն ինքն է վերջին 2 շաբաթվա ընթացքում աստիճանաբար լարում իրադրությունն առաջնագծում` աստիճանաբար ընդլայնելով հրադադարի խախտումների աշխարհագրությունը, ընդհուպ կրակահերթեր արձակելով սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:  

«Ադրբեջանն առաջնագծում իրականացվող իր` դեռևս սահմանափակ տեղաշարժերն ու ԱԹՍ ակտիվությունը, փորձում է վերագրել հայկական զինուժին: Այս ամենը տեղի է ունենում, կառավարության շենքից Փաշինյանի` ՀՀ զինուժին ուղղված հրապարակային հրամանից հետո` «ՉԿՐԱԿԵԼ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ»», – նշել է Աբրահամյանը։