«Ժառանգություն» խմբակցությունը նիստ կգումարի՝ որոշելու, թե ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ

23.10.2015, 10:27
«Առաջիկա օրերին ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցությունը հավանաբար նիստ կգումարի, որպեսզի ի վերջո որոշի, թե իրենց խմբակցությունից ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ»,-գրում է ՄԺողովուրդ» թերթը։
«Ժառանգություն» խմբակցությունը նիստ կգումարի՝ որոշելու, թե ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Առաջիկա օրերին ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցությունը հավանաբար նիստ կգումարի, որպեսզի ի վերջո որոշի, թե իրենց խմբակցությունից ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ»,-գրում է ՄԺողովուրդ» թերթը։

Թերթի հիշեցմամբ՝ Թևան Պողոսյանը, որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար (քանի որ Զարուհի Փոստանջյանը դեռ պաշտոնապես խմբակցության ղեկավար չէ) կարող է դիմել եթերաժամ ստանալու խնդրանքով բայց հայտարարել է, որ դա անելու է պայմանով եթե իմանա, թե ինչ են մտածում այդ առնչությամբ խմբակցության մյուս անդամները։

Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանից «Ժողովուրդ»–ը փորձել է պարզել, թե արդյոք ինքը մասնակցելու է այդ նիստին։ «Մենք խմբակցությունում հարցը կքննարկենք, ու կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի։ Կարծում եմ, որ եթերաժամ ունենալու է խմբակցությունը»,–  ասել է Հակոբյանը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հավելել է. «Կարծում եմ այս օրերին կզրուցեմ Ռուբեն Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի հետ ու արդեն հստակ դիրքորոշում կներկայացնենք, թե ով ինչպես է ցանկանում օգտվել եթերաժամից»։ Մեզ չհաջողվեց այս առնչությամբ Ալիկ Արզումանյանից մեկնաբանություն ստանալ»,–գրում է թերթը։-0-