Ռուսական ռազմական ներկայության դերը դժվար է գերագնահատել. Օհանյան
29.01.2016,
14:29
Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դերը, տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, դժվար է գերագնահատել, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դերը, տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, դժվար է գերագնահատել, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան երկու պետությունների ռազմավարական դաշնակցային երկարատև հարաբերությունների փաստի քաղաքական արտացոլումն է:
«Ռուսական ռազմական ներկայությունը տարածքշրջանի անվտանգության ապահովման գործում դժվար է գերագնահատել: Առաջին հերթին պետք է նշել, որ բազան ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի Հանրապետության տարածքում հայ-ռուսական Միացյալ ռազմական խմբավորման ստեղծման գործում: Ելնելով կոլեկտիվ անվտանգության ապահովման շահերից` մենք ռազմական ուժերի կիրառման համատեղ օպերատիվ ծրագիր ենք իրականացնում»,-ասել է նախարարը «Կրասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ՀՕՊ-ի ռազմական մասը, ռուսական ռազմական բազայի ավիացիան և Հայաստանի զինված ուժերը հաջողությամբ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում` ապահովեով հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը:
«Հայ և ռուս ստորաբաժանումներն ամեն օր մեր հանրապետության տարածքում մասնակցում են ամենատարբեր վարժանքների, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափով: Ծրագրեր կան նաև մեր փոխգործակցության ամրապնդման առումով»,-ասել է նախարարը:
Նա վստահություն է հայտնել, որ 2016 թվականին շատ փաստաթղթեր գործնականում կբռնեն իրականության ճանապարհը:--0--