Նախագահը Մեծ Բրիտանիայում կմասնակցի Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչմանը
27.10.2015,
16:19
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այնսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այնսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից։
Նախագահը նախատեսում է չորեքշաբթի մասնակցել Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կայացել է այս տարվա ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։–0-