«Զանգեզուրի միջանցքի» հարցը գրեթե լուծված է.Իսկանդարյան (ՎԻԴԵՈ)

04.11.2021, 13:48
Իսկանդարյանը նշեց, որ կարևոր չէ` Փաշինյանի և Ալիևի  հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8–ին, 9–ին, թե 10–ին։ Կարևոր է, որ հանդիպումը վադ թե ուշ տեղի կունենա, իսկ միջանցքի հարցը քննարկվելու է, ստորագրվելու է ինչ–որ պայմանագիր.ՎԻԴԵՈ
«Զանգեզուրի միջանցքի» հարցը գրեթե լուծված է.Իսկանդարյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Զանգեզուրի միջանցքի» հարցը գրեթե լուծված է։ Այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, կարևոր չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8–ին, 9–ին, թե 10–ին։ Կարևոր է, որ հանդիպումը վադ թե ուշ տեղի կունենա, իսկ միջանցքի հարցը քննարկվելու է, ստորագրվելու է ինչ–որ պայմանագիր։

«Նա կարող է այդ հայտարարությունն անվանել ինչպես ուզում է, բայց անկասկած այդ գործընթացն ընթանում է։ Խնդիրը ոչ «նոյեմբերի 9» թվի, ոչ էլ սիմվոլիկայի մեջ է (44–օրյա պատերազմի ավարտ, երբ ստորագրվեց  եռակողմ հայտարարությունը, խմբգր.)։ Խնդիրը քննարկվում է և բավականին ակտիվ։ Այն, կոպիտ ասած, լուծված է, քիչ թե շատ հասկանալի է` կբացվի։ Ինչ տարբերակով, ինչ տեխնիկական պայմաններով, ինչպես, ով է այդ գործընթացը հովանավորելու քաղաքական տեսակետից և այլն, այս ամենը քննարկման առարկա է», – ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ և Ալիևը, և Հայաստանի ղեկավարությունը հասկանում են` ինչի մասին է խոսքը։ Ավելին, այն ոչ միայն հասկանում է, այլև ակնհայտորեն պատրաստում է հասարակությանը դրան։

«Եվ մենք դա բազմիցս լսել ենք Հայաստանի ներսում այն հայտարարություններով, որոնք անում են պաշտոնատար անձինք։ Ես կարծում եմ, որ միջանցքի հարցը գրեթե լուծված է։ Խոսքը միայն այն է, թե ինչպես այդ գործը «ծածկել» հասարակական կարծիքի համար։ Ադրբեջանցիները դա կանվանեն միջանցք, հայերը` ինչ–որ ուրիշ ձև` ճանապարհ, արահետ, չգիտեմ, հաղորդակցությունների բացում։ Այն, ինչի մասին խոսվում է, շատ մեծ հավանականությամբ տեղի կունենա, կարծում եմ, որ բազային խնդիրներն արդեն բոլորը լուծված են։ Ճնշումը, որն այս իմաստով գործադրվում է Հայաստանի վրա, շատ լուրջ է և համախմբված տարբեր կողմերից», – ասաց Իսկանդարյանը։

«Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հիմնական մասի հետ` հատելով ՀՀ տարածքը։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, բայց Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակում բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին որևէ ծրագիր չկա և չի կարող լինել։–0–