405.31
6.74
404.82
+36
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ

16:02
22 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի,/Նովոստի–Արմենիա/. Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բացառիկ միջնորդային ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանության արժանացած մանդատը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք, առանց որևէ խորհրդակցության, փետրվարի 24–ին ցուցադրաբար դադարեցրել են կապերը ռուս համանախագահի հետ, դրանով եռյակի աշխատանքին հասցվել է հիմնականում անուղղելի վնաս։ Այս վրդովիչ քայլի պատճառների մասին որևէ հստակ պարզաբանում մինչ օրս չի ստացվել։ Նաև չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Պարզապես չի ստացվի ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ստիպված պետք է հաշվի առնել նոր իրողությունները», – հայտարարեց Զախարովան։

Նրա խոսքով, ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որպեսզի առանձին արտաքին դերակատարների քաղաքականացված քայլերը տապալեն առանց այդ էլ դժվարին ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ` երեք երկրների առաջնորդների հայտարարություններում ֆիքսված պարտավորությունների և խնդիրների անվերապահ կատարման համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:04
25 Օգոստոսի 2022
Փաշինյանն օգոստոսի վերջին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանն օգոստոսի վերջին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
16:29
11 Օգոստոսի 2022
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
15:36
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
14:38
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
09:50
11 Օգոստոսի 2022
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
23:11
09 Օգոստոսի 2022
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
11:25
09 Օգոստոսի 2022
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ