Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
22.06.2022,
16:02
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի,/Նովոստի–Արմենիա/. Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բացառիկ միջնորդային ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանության արժանացած մանդատը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք, առանց որևէ խորհրդակցության, փետրվարի 24–ին ցուցադրաբար դադարեցրել են կապերը ռուս համանախագահի հետ, դրանով եռյակի աշխատանքին հասցվել է հիմնականում անուղղելի վնաս։ Այս վրդովիչ քայլի պատճառների մասին որևէ հստակ պարզաբանում մինչ օրս չի ստացվել։ Նաև չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Պարզապես չի ստացվի ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ստիպված պետք է հաշվի առնել նոր իրողությունները», – հայտարարեց Զախարովան։
Նրա խոսքով, ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որպեսզի առանձին արտաքին դերակատարների քաղաքականացված քայլերը տապալեն առանց այդ էլ դժվարին ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ` երեք երկրների առաջնորդների հայտարարություններում ֆիքսված պարտավորությունների և խնդիրների անվերապահ կատարման համար։–0–