627.8
7.12
527.87
+2
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը

21:57
11 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Զախարովան նշել է, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել:

«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կցանկանայի, որ մենք միասնական լինեինք հուշարձանների պղծման և վանդալիզմի դեմ պայքարում: Կարծում եմ, որ ցանկացած նման երևույթ 21-րդ դարում պետք է դատապարտվի բոլոր պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք բոլորս ապագա ունենանք»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:43
19 Մարտի 2021
Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին. Human Rights Watch
Ադրբեջանը բռնության է ենթարկել 2020 թ.–ի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս
18:07
16 Մարտի 2021
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
16:45
12 Մարտի 2021
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
10:09
11 Մարտի 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Նախօրեին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը
23:41
09 Մարտի 2021
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
11:34
09 Մարտի 2021
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները
00:10
06 Մարտի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկվել է պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկվել է պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը
18:44
01 Մարտի 2021
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
ՀՀԿ գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ
20:42
28 Փետրվարի 2021
«Ինքնաոչնչացման վերջնական հանգրվան». Մարուքյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու հայտարարությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությունը ՀՀ նախագահի հնարավոր պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ
19:15
24 Փետրվարի 2021
Ռուսաստանում Փաշինյանին մեղադրում են ստելու և ոչ կոմպետենտ լինելու մեջ (ՎԻԴԵՈ)
«Իսկանդերի» թեման ծո, Ռուսաստանում Փաշինյանին մեղադրում են ստելու և ոչ կոմպետենտ լինելու մեջ. ՎԻԴԵՈ
13:22
20 Փետրվարի 2021
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
16:28
19 Փետրվարի 2021
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը