Ընդդիմությունն ապրիլի 5-ին հանրահավաք է կազմակերպում

01.04.2022, 21:49
Ընդդիմությունն ապրիլի 5-ին հանրահավաք է կազմակերպում
Ընդդիմությունն ապրիլի 5-ին հանրահավաք է կազմակերպում
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ուրբաթ ԱԺ ամբիոնից կոչ արեց հայաստանցիներին ապրիլի 5-ին ժամը 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում:

«Կքննարկենք, ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, կձեռնարկենք քայլեր և գործողություններ՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության», - ասաց նա:

Սաղաթելյանը հայտարարեց, որ ներկա իշխանությունները երկրի մարտունակության ամրապնդմամբ զբաղվելու փոխարեն զբաղված են սեփական իշխանության ամրապնդմամբ:-0-