Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
08.11.2023,
11:56
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Գլոբալ անկայունությունը պրոեկտվում է նաև Եվրասիայի վրա: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցային, մշակութային կապերը խախտելուն»,- ասել է նա:
Պուտինն ուշադրություն է դարձել այն փաստին, որ ԱՊՀ երկրների համար պահպանվում են այնպիսի ընդհանուր սպառնալիքները, ինչպիսիք են ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների առևտուրը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
«Այս ամենը պահանջում է ոչ միայն համաձայնեցված, հավաքական արձագանք, այլև մեծ կանխարգելիչ աշխատանք։ Կարևոր է նաև առավելույնս ամբողջությամբ օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսումային, տեղեկատվական–վերլուծական ներուժը ԱՊՀ տարածքում և աշխարհում իրավիճակի խորը և համակողմանի ուսումնասիրության համար, որպեսզի հնարավոր լինի հստակ սահմանել հեռանկարները, ռազմավարական պլանավորման փաստաստաթղթերի ժամանակակից ճշգրտումները», – նշել է նա։
ՌԴ նախագահը վստահ է, որ համագործակցությունն անվտանգության խորհուրդների մասով այսուհետ ևս ծառայելու է ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը։–0–