+25
Եղանակը Երևանում
Հայ

«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել». ՀՀ–ն կտրականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը. Աղաջանյան

15:58
03 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չեն տեսնում։

«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը, հաղորդում է civilnet.am–ը։

Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։

Այն հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման շուրջ:

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա», - նշել են ԱԳՆ–ից։

Աղաջանյանն իր հերթին շեշտել է, որ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։

«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասել է Աղաջանյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
16:11
27 Մայիսի 2022
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
14:19
27 Մայիսի 2022
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
12:08
27 Մայիսի 2022
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
21:54
26 Մայիսի 2022
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել