ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կարող է շատ բան առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար։ Այս մասին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ ՏոյվոԿլաարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ Ստամբուլում TRT համաշխարհային ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին Երևանում Կլաարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր դիրքորոշմանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակվող սադրիչ գործողություններն ու էքսպանսիոնիստական հռետորաբանությունը հանգեցնում են փխրուն իրավիճակի սրացմանն անվտանգության ոլորտում:
Նույն օրը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Պրահայի հանդիպման ձևաչափով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկման կարևորության մասին։-0-
