ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, Մոսկվան հույս ունի, որ աշխատանքը կշարունակվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՏԱՍՍ-ը:
«Կան տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութունների, լոգիստիկայի զարգացման պլաններ: Դա չափազանց կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ռուսաստանի համար: Մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կշարունակվի», - ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ակտուալության մասին հարցին ԼՂՀ-ի գոյության դադարեցման կապակցությամբ:-0-