ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի (ԲՖԿ) հիմնական շահառու Վլադիմիր Եվտուշենկովը նշել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական գործընթաց է։ Այս մասին նա հայտարարել է այսօր կորպորացիայի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Շաբաթ օրը «Սիստեմա» ԲՖԿ–ի բաժնետերերն ընտրել են տնօրենների խորհրդի նոր կազմ, որտեղ ներառվել է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հունիսի 25–ին կալանավորվել է Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
«Դուք գիտեք, որ երկար տարիներ մեզ մոտ տնօրենների խորհրդի անփոփոխ անդամ էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա, ինչպես գիտեք, նա կրկին կալանավորվել է, և մենք, հաշվի առնելով, որ առաջին հերթին չկա մեղադրանք և երկրորդը` գործընթացն ակնհայտորեն քաղաքական է, անհրաժեշտ համարեցինք ներառել նրան տնօրենների խորհրդի նոր կազմում։ Ավելին, որ նա տվել է իր համաձայնութունը, երբ ազատության մեջ էր։ Քանի որ կարծում ենք, որ դա ճիշտ է, այդ պատճառով ես ձեզ իրազեկում եմ, որ նման որոշում է ընդունվել», – նշել է Եվտուշենկովը։–0–