Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չօգտագործեց «Իսկանդերը» ապրիլյան քառօրյայի ժամանակ (ՎԻԴԵՈ)
13:13
19 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու ՀՀ ԶՈւ–ն չի կիրառել «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներն ապրիլյան պատերազմի ժամանակ։
«Ինչու «Իսկանդերը» չկրակեց, որովետև քառօրյա պատերազմը առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր։ Քառօրյան լայնածավալ ռազմական գործողություններ էին։ Եվ եթե մենք օգտագործեինք այդ ժամանակ «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ կրակոց թնդանոթներով ճնճղուկների վրա։ «Իսկանդերը» շատ հզոր զենք է, դրա առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է», – ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտարարեց, որ ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարել ցանկացած հրաման։–0–