Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
19.07.2023,
15:55
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել:
Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից և նշել, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:–0–