541.11
6.51
478.48
-7
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերություններն ու «3+3» ձևաչափը` Հայաստանի մասնակցությամբ

21:45
15 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ,15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի խորհրակցությունները։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։

Загружается новость ... "Лево"

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս–թուրքական փոխգործակցության ակտուալ հարցերի լայն շրջանակ։

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան +Ռուսաստան, Թուրքիա, Իրան) գործարկման ակտուալությունը։

Նոր հարթակի գաղափարի մասին

Տարածաշրջանի վեց երկրների համագործակցության նոր հարթակի (այսպես կոչված «վեցի հարթակ» կամ «3+3» ձևաչափ) ստեղծման գաղափարով պաշտոնապես Անկարան հանդես է եկել 2020թ.–ի աշնանը արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այս նախաձեռնության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն առաջին անգամ հայտարարել է նախորդ տարվա դեկտեմբերի 11–ին Բաքու կատարած այցի ժամանակ` անվանելով այն «Վեցի հարթակ»։

Հիմա հարթակի գործարկմանն ուղղված բանակցություններում ակտիվորեն ներգրավված է Մոսկվան։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, իրանական կողմը դրական է վերաբերվել այդ նախաձեռնությանը, ինչպես նաև Ադրբեջանն ու Թուրքիան, աշխատանքներ են ընթանում հայ գործընկերների հետ։ Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանը ևս, չնայած բոլոր խնդիրներին, «կկարողանա իր արմատական հետաքրքրությունը տեսնել խորհրդակցությունների նման մեխանիզմի ստեղծման մեջ»։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:34
27 Դեկտեմբերի 2021
Քոչարյան. Հայաստանի իշխանություններն արդեն կատարել են Թուրքիայի առաջադրած երեք նախապայմանները հարաբերությունների կարգավորման համար
Քոչարյանը հայտարարեց Հայաստանի իշխանություններն արդեն կատարել են Թուրքիայի առաջադրած երեք նախապայմանները` ներկայացնելով դրանք
13:56
27 Դեկտեմբերի 2021
ԱԳՆ–ն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման հնարավոր վայրը
ԱԳՆ–ն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման հնարավոր վայրը
22:31
24 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն անդրադարձել է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին
Փաշինյանն անդրադարձել է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին
16:04
19 Դեկտեմբերի 2021
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
18:48
18 Դեկտեմբերի 2021
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
14:19
17 Դեկտեմբերի 2021
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ոչ բովանդակային, ոչ ընտրված ժամանակի տեսանկյունից. Վանեցյան
Վանեցյանը մեկնաբանել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
12:45
17 Դեկտեմբերի 2021
ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
14:08
16 Դեկտեմբերի 2021
Հայաստանում թուրք դիվերսանտ է հայտնվել. Թևանյան (ՎԻԴԵՈ)
«Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ։ Ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում», – հայտարարել է Թևանյանը. ՎԻԴԵՈ
11:06
16 Դեկտեմբերի 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
10:26
16 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
12:22
15 Դեկտեմբերի 2021
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
11:33
15 Դեկտեմբերի 2021
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել